Հայաստանը Պատանեկան ամառային օլիմպիական խաղերի 3 ուղեգիր է նվաճել22 հունվարի 2010 - 15:09 AMT PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսի 14-26-ին Սինգապուրում կանցկացվեն պատանեկան ամառային օլիմպիական առաջին խաղերը: Ծրագրում ընդգրկված է 25 մարզաձեւ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յուրաքանչյուր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) հատկացրել է (ըստ մարզաձեւերի) սահմանափակ տեղեր: Ձյուդոյի մրցաշարին կմասնակցի Դավիթ Ղազարյանը (Վանաձոր, 60 կգ): Նա վարկանիշը ձեռք է բերել 2009թ. Եվրոպայի (3-րդ մրցանակակիր) եւ աշխարհի (5-րդ տեղ) պատանեկան առաջնություններում: Ծանրամարտի մրցումներում հանդես կգան երկու մարզիկներ` Թաիլանդում 2009թ. կայացած աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով: Սինգապուրյան խաղերի ուղեգիր ձեռք բերելու նպատակով Հայաստանի մարզիկները կշարունակեն մասնակցել նաեւ մյուս մարզաձեւերի վարկանիշային մրցումներին (բռնցքամարտ, հրաձգություն, մարմնամարզություն եւ այլն): 2012 թ. Ավստրիայի Ինսբրուկում նախատեսված են պատանեկան ձմեռային օլիմպիական առաջին խաղերը:- Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |