Աբու Դաբիում կառուցվելու է հայկական եկեղեցի, որը Ծոցի երկրներում առաջինն է լինելու 7 մարտի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Աբու Դաբիում կառուցվելու է հայկական եկեղեցի, որը Ծոցի երկրներում առաջինն է լինելու: Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսի մամլո ծառայությունից հայտնում են, որ այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել այն ժամանակ, երբ Կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ծոցի երկրներ: Դուբայում եւ Աբու Դաբիում Նորին սրբությունը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների, Աբու Դաբիում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանների հետ: Արամ Ա-ի եւ ԱՄԷ-ի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եկեղեցու կառուցման համար հայկական համայնքին 3000 քառ/կմ հողատարածք հատկացնելու մասին: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայ Առաքելական եկեղեցու անկախ վարչական միավոր է: Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո են գտնվում Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Իրանի եւ ԱՄՆ-ի ՀԱԵ եպիսկոպոսությունները: Հայոց ցեղասպանությունից հետո 1920 թ.-ից տասը տարի շարունակ կաթողիկոսությունը տեղից տեղ էր տեղափոխվում, եւ 1930 թ. վերջնականապես հաստատվում է Անթալիայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |