Հայ շախմատիստները սկսել են իրենց ելույթները Եվրոպայի մրցախաղերում

Հայ շախմատիստները սկսել են իրենց ելույթները Եվրոպայի մրցախաղերում

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին խորվաթական Ռիեկա քաղաքում մեկնարկել է կանանց եւ տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական մրցախաղը: Մրցախաղում Հայաստանից մասնակցում են 17 շախմատիստներ եւ շախմատիստուհիներ:

Արդեն խաղացվել են 2 խաղ: Մինչեւ մարտի 8-ը, այսինքն` մինչեւ 3-րդ խաղի սկիզբն արդեն հայ շախպմատիստներից Հրանտ Մելքումյանը գրավում է ամենաբարձր տեղը` 43-րդը: Նա արդեն ունի երկու հաղթանակ: Ավետիք Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը երկու հաղթանակներից հետո զբաղեցնում են 46 եւ 49 տեղերը: Կանանցից Էլինա Դանիելյանը 1,5 միավոր ունի եւ գրավում է 33-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը` 34-րդ տեղը: 1 միավոր ունի Լիլիթ Մկրտչյանը եւ զբաղեցնում է 60-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---