Ցեղասպանության մասին բանաձեւը լուրջ հարված է թուրք-ամերիկյան հարաբերություններին, կարծում է ԱՄՆ պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը կարող է լուրջ հարված հասցնել թուրք-ամերիկայն հարաբերություններին: Այդ մասին Ալ-Արաբիա ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Մենք հույս ունենք, որ Կոնգրեսը եւ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն առաջ չեն տանի այդ օրինագիծը»,- ասել է Գեյթսը:

Միաժամանակ նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ նշել, որ երկրները զգալի առաջընթացի են հասել այդ հարցում: «Արձանագրությունները ստեղծվել են հենց այդ ուղղությամբ, եւ ԱՄՆ-ը պաշտպանում է այս գործընթացը»,- ասել է նա:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---