Գերմանիայի դիրքորոշումը Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման արտացոլումն է14 մարտի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Բունդեսթագի անդամ Քաթրին Վերները Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերին բաց նամակ է ուղղել, որում իր անհամաձայնությունն է հայտնել Գերմանիայի կառավարության հետ այն պատճառով, որ գիտնականները պետք է ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության հարցը: «Գերմանիայի դիրքորոշումը Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման արտացոլումն է: Եթե կառավարությունն իրոք կարծում է, որ այս հարցը դեռ պարզաբանման կարիք ունի, ապա ինչ նպատակ եւ իմաստ ուներ 2005-ին Բունդեսթագի այն հայտարարությունը, որում նա դատապարտել է Հայոց ցեղասպանությունը եւ ցանկություն հայտնել նպաստելու Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը»,- գրում է Վերները: Միաժամանակ նա նշել է, որ իր այժմյան դիրքորոշմամբ գերմանական կառավարությունն արժեզրկում է իր նախկին որոշումը: Իր նամակում Վերները նաեւ նշել է, որ համաձայն չէ կառավարության հետ նաեւ այն հարցում, որ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման անհրաժեշտ աշխատանքները, առաջին հերթին, վերաբերվում են միայն Հայաստանին եւ Թուրքիային: «Գերմանիան այստեղ ունի հատուկ վերաբերմունք: Այդ ժամանակ մեր երկիրն Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր, նա տեղյակ էր բոլոր գործերին եւ նույնիսկ որոշ առումով մասնակից էր, եւ համապասխանաբար, ունի որոշակի պարտականություններ»,- գրում է Վերները: «Գերմանիայի պատմությունից մենք գիտենք, թե որքան կարեւոր է Ցեղասպանության հետեւանքնեի հաղթահարումը հասարակության ժողովրդավարական զարգացման համար: Սեփական պատմության մռայլ էջերի ճանաչումը կարող է սրել այն բանի գիտակցությունը, որ նման բան երբեք չպետք է կրկնվի»,- ասվում է նամակում: Միաժամանակ Քաթրին Վերները կարծում է, որ իր պահվածքով Գերմանիայի կառավարությունը հիասթափեցնում է թուրքական քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք վտանգի ենթարկելով իրենց կյանքը, դատապարտում են Թուրքիայի պատմության այդ էջերը եւ պայքարում են դրանց հետեւանքների հաղթահարման համար: «Վերջին տարիներին Թուրքիայում ընթանում է ավելի բաց երկխոսության գործընթաց, որում Թուրքիան Գերմանիայի աջակցության կարիքն ունի: Սակայն դրան պետք է նախորդի Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական փաստը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |