Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Գերմանիա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Գերմանիա

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Բեռլին կատարած այցի շրջանակներում հանդիպել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով Գերմանիայի կանցլերի խորհրդական Քրիստոֆ Հոյգսենի հետ եւ նրա հետ քննարկել հարցեր` կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիա կատարելիք այցի հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելլեի հետ քննարկել է նաեւ կազմակերպչական հարցեր` կապված նախագահի այցի հետ:

Էդվարդ Նալբանդյանը եւ Քրիստոֆ Հոյգսենը քննարկել են նաեւ հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է արտաքին գործերի պետքարտուղար Վոլֆ-Ռուտհարթ Բոռնի հետ եւ քննարկել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նախարարն այցելել է նաեւ Բունդեսթագ, որտեղ հանդիպել է խորհրդարանի արտաքին գործերի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունեց Բունթեստագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից մեծապես ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնեց, որ այս պատմական առիթը բաց չի թողնվի եւ միջազգային հանրության ակնկալիքները կիրականան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջեւ համագործակցության ներկա մակարդակը, պատգամավորների միջեւ համագործակցության հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---