ԱՄՆ-ն չպետք է հայ-թուրքական գործընթացը կապի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ16 մարտի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ այս տարի ոչ միայն ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հղված իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» տերմինը, այլեւ ԱՄՆ Կոնգրեսը նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Եթե Թուրքիան շարունակի Միացյալ Նահանգների հանդեպ իր ներկայիս քաղաքականությունը, ապա հետեւանքները բավական անցանկալի կլինեն հենց Թուրքիայի համար: «Եթե ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը ցանկանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա թող չկապեն դա հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի հետ եւ չքաղաքականացնեն այդ հարցը»,- նշեց Գրիգորյանը` ավելացնելով, որ այդ գործողությունների հետեւանքները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա: «Եթե հարվածն ուղղված լինի Թուրքիային, ապա չի բացառվում, որ ի պատասխան դրա ռուս-թուրքական ռազմական ալյանս ստեղծվի»,- ասաց Գրիգորյանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ Հայաստանին շահեկան է, որ տարածաշրջանում շատ խաղացողներ լինեն, որպեսզի երկիրը կարողանա դրանցով մանեւրել: «Եթե տարածաշրջանում մեկ երկիր կամ ալյանս իշխի, կարեւոր չէ` Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, ապա ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մի քանի ժամում եւ, միանշանակ, հարցը կլուծվի հօգուտ հակառակ կողմի»,- նշեց Ստեփան Գրիգորյանը: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը պետք է հստակ հայտարարի, որ ոչ մի առնչություն չունի այն երկրների հետ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` Գրիգորյանն ասաց, որ գործնականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Հայ-թուրքական գործընթացը մեծ իմպուլս հաղորդեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ չի բացառվում, որ 2010 թվականը ղարաբաղյան հակամարտության ակտիվացման տարի կլինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |