Վաշինգտոնը կրկին ահազանգում է Անկարային Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու համար18 մարտի 2010 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին Արձանագրությունների վավերացումը, որը կհանգեցնի դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն եւ սահմանը բացելուն, պատմական քայլ կդառնա եւ կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական բարգավաճման հաստատմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: «Մենք բարձր ենք գնահատում ջանքերը, որոնք գործադրվել են այս ուղղությամբ եւ կոչ ենք անում երկու կողմերին առանց նախապայմանների եւ շուտափույթ կերպով վավերացնել Արձանագրությունները: Այդ մասին նախագահ Օբաման ասել է նաեւ իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին երկու շաբաթ առաջ հեռախոսազրույցի ընթացում»,- ասել է Գորդոնը: Նա ավելացրել է, որ հայ-թուրքական գործընթացում ընդգրկված բոլոր խաղացողները պետք է նպաստեն դրա առաջընթացին: Անդրադառնալով վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւին` Ֆիլիպ Գորդոնը, մեջբերելով նախագահ Օբամայի հայտարարությունները, ասաց, որ ԱՄՆ-ը նախկինի նման շահագրգռված է փաստերի լիարժեք, բաց եւ ճշմարիտ ճանաչման մեջ` կապված «1915-ի դեպքերի հետ»: «Այս առումով լավագույն ճանապարհն այն է, որ հայ եւ թուրք ժողովուրդներն իրենք լուծեն իրենց պատմությունը եւ դա պետք է նրանց ջանքերի մասը դառնա խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու գործում»,- ասել է Գորդոնը, ավելացնելով, որ 252 բանաձեւը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հենց այդ պատճառով ԱՄՆ վարչակազմը նրա դեմ է հանդես գալիս: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |