Էդուարդ Ափրամյան. Վրաստանի իշխանությունները դեռեւս միջնադարում են ապրում25 մարտի 2010 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում նոր պահպանողական շարժումը ՄԱԿ-ի շենքի առջեւ բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն ջավախահայության: «Ի տարբերություն հայկական իշխանությունների, հասարակությունը հասկանում է, որ Ջավախքը մեր միակ անվտանգ ելքն է դեպի ծով: Այս հարցում պետք չէ լինել քաղաքագետ կամ քաղաքական գործիչ, հասկանալու համար Ջավախքի կարեւորությունը հասարակության զարգացման, մեր երկրի հզորացման եւ տնտեսության ծաղկման համար»,-ասել է Նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների անտարբերությունն այս հարցում հասցրել է խայտառակ իրավիճակի: «Ամեն օր Վրաստանի իշխանությունները նվաստացնում են, սպանում են եւ մշակութային, հոգեւոր ու կրթական ահաբեկչության են ենթարկում Ջավախքի հայերին: Այսօր մեր հայրենակիցները, հիասթափված լինելով Հայաստանի իշխանություններից, պայքարում են վրացական իշխանությունների հակահայ քարոզչամեքենայի դեմ` վատնգի ենթարկելով իրենց կյանքն ու անվտանգությունը»,-գտնում է Նոր պահպանողական շարժման առաջնորդը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով իիենց ազգային բարդույթներից, ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների վրա` ապացուցելով , որ «նրանք դեռ միջնադարում են բնակվում»: Նա հավելել է նաեւ, որ Վրաստանը փորձում է ամեն կերպ անջատել ջավախահայերին Հայաստանից, թույլ չտալով սահմանակետերից անցկացնել հայերեն լեզվով գրականություն, ինչով խախտում են մարդու իրավունքները: «Մենք պահանջում ենք միջազգային համամարդկային արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից, անհապազ հետաքննել սահմանային հարցերը, պաշտպանել մարդու իրավունքները վրաց սահմանապահներից եւ հատուկ ծառայության աշխատակիցներից»,-ասել է Է.Ափրամյանը: Ափրամյանի ելույթից հետո, ակցիայի մասնակցիները նամակ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Նման բովանդակությամբ նամակ է հղվել նաեւ Եվրոպայի խորհուրդ: Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 50 մարդ: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |