Անկարան մի կողմից սպառնում է, մյուս կողմից`երկխոսություն առաջարկում 5 ապրիլի 2010 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն Սփյուռիք համայքների հետ հանդիպելու կոչ է անում այն նույն ժամանակ, երբ վարչապետ Էրդողանը հանդես է գալիս Սփյուռքին ուղղված սպառնալիքներով: Այսպես է մեկնաբանել Դավութօղլուի հայտարարությունը PanARMENIAN.Net ին Բեյրութում լույս տեսնող “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, Անկարան մի կողմից սպառնում է, մյուս կողմից`երկխոսություն առաջարկում: “Պետք չէ մոռանալ, որ Անկարան հայտարարել էր որ ձեւավորելու է թուրքական սփյուռքի նախարարություն, որի երկու հիմնական գործառույթները լինելու են ա) պաշտպանել աշխարհում ապրող թուրք քաղաքացիների իրավունքները եւ բ) պայքարել հայկական Սփյուռքի դեմ: Թուրքիային չհաջողվեց անջրպետ առաջացնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Այժմ պաշտոնական Անկարան պառակտումի քաղաքականությունը Հայաստան-սփյուռք հարթությունից փորձում է տեղափոխել Սփյուռք-սփյուռք հարթություն, ասելով որ Սփյուռքում կլինեն համայնքներ ովքեր կցանկանան հարաբերություններ ստեղծել պաշտոնական Անկարայի հետ: Ի վերջո պիտի անդրադառնալ թե ե՛րբ է նման հայտարարությամբ հանդես գալիս Թուրքիայի թիվ 1 դիվանագետը: Ապրիլի 24-ի նախօրյակին ենք եւ Թուրքիային պետք են հերթական անգամ երկխոսության, հարաբերությունների բնականոնցաման իմիտացիոն գործընթացներ”,-ասվում է Շ.Քանդահարյանի մեկնաբանության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |