Լարիսա Ալավերդյան. Հայ-թուրքական գործընթացն, ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ փակուղում

Լարիսա Ալավերդյան. Հայ-թուրքական գործընթացն, ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ փակուղում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոնում արած հայտարարությունները վկայում են այն մաիսն, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում վտանգել Սփյուռքի հետ հարաբերությունները, այսինքն` Հայաստանն ու Սփյուռքը միասնական են: “Սակայն պետք է նշեմ, որ արձանագրությունների ստորագրումը մեծապես վնասեց այդ հարաբերություններին”,-ասել է “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Ինչպես ասել է Ալավերդյանը, “Ժառանգությանը” կասկածելի է թվում ՀՀ նախագահի Թուրքիայի վարչապետի հետ վաշինգտոնյան հանդիպման արդյունավետությունը, քանի որ դրանից հետո ավելի հստակ դարձավ “բաժանարար գիծը” Հայաստանի ու Թուրքիայի միջև: “Այսինքն, հանդիպումը ոչ միայն չլուծեց առկա խնդիրները, այլ հակառակը` հեռացրեց կողմերին”,-ասել է պատգամավորը` հավելելով, որ հայ-թուրքական գործընթացն, ինչպես կար,. այնպես էլ շարունակում է մնալ փակուղում:

Նա նաև նշել է, որ թուրքական կողմից արձանագրությունների ձգձման հիմնական պատճառը ոչ թե Ադրբեջանի գործոնն է, այլ այն, որ Թուրքիան չի կարողանում լուծել իր առջև դրված 3 խնդիրները միանգամից` կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը, առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման և Հայաստանի հետ իր սահմանի ճանաչման հարցում:

Ալավերդյանը նշել է, որ պետք չէ այդչափ կարևորել կարտասանի Օբաման “ցեղասպանություն” բառը ապրիլի 24-ի ուղերձում, թե` ոչ: “Այդ հարցը պետք է հուզի ԱՄՆ-ի ընտրողներին, քանի որ Օբաման պետք է կատարի իր նախընտրական խոստումը”,-ասել է Լ.Ալավերդյանը:

Նա նշել է նաև, որ հայ-թուրքական գործընթացը շատ կդանդաղի ապրիլի 24-ից հետո: “Մենք գտնում ենք, որ վաղ թե ուշ հարկավոր կլինի սկսել նոր հայ-թուրքական գործընթաց, որը հեռու կլինի այսօրվա գործընթացի բացասական շեշտադրումներից”,-ասել է պատգամավորը:

Ալավերդյանը, չնայած ադրբեջնական կողմից ռազմատենչ հայտարարություններին, քիչ հավանական է համարում ռազմական գործողույթունների վերսկսումը ղարաբաղյան ճակատում:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---