Հայաստանը կաթ է արտահանելու Ռուսաստան16 ապրիլի 2010 - 11:55 AMT PanARMENIAN.Net - “Ռոսսելխոզնադզորը” թույլատրել է հայկական և ղազախական ձեռնարկությունների կաթի և կաթնամթերքի ներկրումը, իսկ մոնղոլ անասնաբույծները միս են արտահանելու Ռուսաստան: Հայաստանի և Ղազախստանի արտադրանքի ներկրման արգելքը հանվել է ռուսական անասնաբուժական-սանիտարական պահանջներին լիովին բավարարելու ձեռնարկությունների երաշխիքի հիման վրա, հաղորդում է Բիզնես ՖՄ-ը: Բաժինը, որն այս ընկերությունները կարող էին փոխառնել, ռուսական շուկայում այնքան փոքր է, որ ոլորտում ուժերի ընդհանուր տեղաբաշխման վրա Մոնղոլիայի, Ղազախստանի և Հայաստանի ընկերությունների մուտքը ոչ մի կերպ չի ազդի, կարծում է Ռուսաստանում BDO ընկերության գործընկեր Ելենա Խրոմովան: “Եթե Ռուսաստանում կաթի արտադրությունն անցյալ տարի կազմել է 32,5 մլն տոննա, ապա Հայաստանում այդ թիվը 200 հազար տոննա է”,- նշել է Խրոմովան: Նա համոզված է, որ ռուսական կաթ արտադրող ընկերությունների համար լուրջ մրցակից են Բելառուսը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը և Հարավային Ամերիկան, ինչպես նաև Ավստրալիան: Միևնույն ժամանակ, Ռոսսելխոզնադզորն արգելել է արտասահմանյան 15 ընկերություննների մսի ներկրումն այն պատճառով, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են վնասակար և արգելված նյութեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները Հանդիպումը տեղի է ունեցել «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» շրջանակում Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը |