Հովարդ Բերմանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական լոբբիի գործողությունները19 ապրիլի 2010 - 20:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի դեմ հանդես եկող կոնգրեսականներին կոչ արեց դադարեցնել "կույր" փաստարկներ առաջադրել XX դարի առաջին Ցեղասպանության շուրջ: Ինչպես գրում է ԱՄՆ Կոնգրեսի The Hill թերթը, Բերմանը նշեց, որ իր համար անընդունելի է "այսպես կոչված ցեղասպանություն" արտահայտությունը, որն օգտագործել էին թուրքական կազմակերպությունները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրված նամակում: Այդ նամակում ԱՄՆ թուրքական կազմակերպությունները խոսնակին կոչ էին արել թույլ չտալ, որպեսզի 252 բանաձևն առաջ գնա Կոնգրեսում: Ինչպես նշեց Բերմանը, "այսպես կոչված ցեղասպանություն" արտահայտությունը հակասում է լուրջ ու անհերքելի պատմական փաստերին ու ցեղասպանությունների հետազոտությամբ զբաղվող մասնագետների կարծիքներին: Ավելի վաղ Հովարդ Բերմանը նամակով դիմել էր Ներկայացուցիչների պալատում իր գործընկերներին: Նամակում, մասնավորապես, դատապարտվում էին Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական լոբբիի գործողությունները: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |