Ապրիլի 25-ին Նյու Յորքում տեղի կունենա բողոքի ցույց Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ25 ապրիլի 2010 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին և 24-ին Նյու Յորքի և Նյու Ջերսի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 95-ամյակի նվիրված ոգեկոչման միջոցառումներ` հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստի պաշտոններ, ընդունելություններ, որոնց մասնակցել են Նյու Յորքում ՀՀ դիվանագիտական անձնակազմը, հայկական կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի քարտուղարության և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, ցեղասպանությունը վերապրողներ և ԱՄՆ արևելյան ափի հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ: Միջոցառումների ընթացքում որպես օրվա բանախոս ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին` այդ համատեքստում կարևորելով միջազգային հանրության շարունակական ջանքերն ու հայկական սփյուռքի դերակատարությունը: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դատապարտման և հիմնարար ազատություններին ու իրավունքները սահմանող այլ միջազգային դաշնագրերի պահանջներին, չնվազեցնի այդ պահանջները, այլ փոխարենը ճնշումներ գործադրի և այլ ազգերի միջև պատմության մութ էջերը հաղթսհարելու իր օրինակով ստիպի, որպեսզի այսօրվա Թուրքիան, նույնպես ճանաչի, դատապարտի և վերանայի իր դիրքորոշումն իրականացրած ցեղասպանության և շարունակական բնույթ կրող մերժողականության քաղաքականությունը հայության հանդեպ: 95-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նյու Յորքում կշարունակվեն նաև ապրիլի 25-ին: Այդ օրը ՚Թայմս Սկուվերՙ հրապարակում նախատեսվում է հայ համայնքի կողմից կազմակերպվելիք ամենամյա հիշատակի բողոք ցույց: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է տեղական ԶԼՄ-ների կոմղից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |