ՀՀ ԱԳՆ. Ուշ, թե շուտ Ադրբեջանն ստիպված է լինելու հաշվի նստել ԼՂ ժողովրդի կամարտահայտության հետ 5 մայիսի 2010 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռևս 1991թ. հանրաքվեով: Մեկնաբանելով այսօր Բաքվում հնչող հայտարությունները Հայաստանի դիրքորոշման բացակայության, ինչպես նաև ինչ-որ սպառված ժամկետների մասին, որոնք իբրև թե խնդրել է Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Հայաստանը սատարել է և կշարունակի սատարել այդ դիրքորոշմանը: «Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. Միևնույն է ուշ, թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ: Բանակցայինգործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով, Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով և շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալու սեփական ժողովրդի առջև»,- նշել է Տիգրան Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |