Միրչա Ջոանա. Երկխոսությունը Ռումինիայի ու Հայաստանի միջև պետք է ընդարձակել նաև խորհրդարանական մակարդակով 7 մայիսի 2010 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանան ընդունեց Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին: Դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները եւ այն հարցերը, որոնք այս պահին կանգնած են երկրի առջեւ: Երկկողմ հարաբերությունների առումով նա նշեց այն հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ռումինիայի Սենատի նախագահը, արժեվորելով բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունը երկկողմ եւ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, պատրաստակամություն հայտնեց այն ընդարձակելու նաեւ խորհրդարանական մակարդակով, խորհրդարանների ղեկավարության եւ բարեկամական խմբերի միջեւ: Կարեւորելով Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի համար եւ պատմականորեն եւ քաղաքակրթորեն այն համարելով նրա բնական մասը` Միրչա Ջոանան համագործակցության արդյունավետ եւ հեռանկարային շրջանակներ նշեց ԵՄ Արեւելյան գործընկերությունը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որոնց մեջ Ռումինիան հանդես է բերում մեծ հետաքրքրություն եւ ակտիվություն: Նա հույս հայտնեց, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առկա լարվածությունները կթուլանան` հնարավորություն տալով լիարժեք կերպով օգտագործելու տարածաշրջանի հնարավորությունները եւ Հայաստանին ներգրավվելու տնտեսական բազմակողմ ծրագրերի մեջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |