Ներսես Երիցյանը կմասնակցի Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին

PanARMENIAN.Net - Մայիսի 5-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու մայիսի 5-7-ը Բեռլինում կայանալիք Համաշխարհային բանկի և Ֆրաունհոֆերի ինստիտուտի կազմակերպած Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին: PanARMENIAN.Net ին այս մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Այնուհետև, մայիսի 8-10-ը Ներսես Երիցյանը կմեկնի Ֆրանկֆուրտ` ծանոթանալու Ֆրանկֆուրտի միջուկային բժշկության կենտրոնի և լաբորատորիաների գործունեությանն ու ուսումնասիրելու գերմանական փորձը, ինչպես նաև ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները:

Համաժողովին կմասնակցեն Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության և զարգացման, կրթության և հետազոտությունների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը, Ռուսաստանի Դաշնության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը և այլ պաշտոնատար անձինք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---