Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին![]() 12 մայիսի 2010 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին: Ողջունելով հյուրին` ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու և ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում ու տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: «Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաև քննարկելու մեր օրակարգային հարցերը, և համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության ու Եվրախորհրդի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ու ՀՀ Ազգային Ժողովի միջև: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք սերտացնել հարաբերություններն ու համագործակցությունը», - նշել է նախագահ Սարգսյանը: Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում վեհաժողովի և անդամ պետությունների միջև հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ և հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ: Վեհաժողովի նախագահն ասել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել: Նա նաեւ բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում, հաղորդել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |