Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի օգնականին14 մայիսի 2010 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-ամերիկյան համագործակցությոան խորացումը և շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող ծավալուն աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Զրուցակիցները կարևորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը նախորդ ամսին Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, այդ շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումները, և նշել քաղաքական ակտիվ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում: Հանրապետության նախագահը ու Թինա Քայդանաուն մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ` կարևորել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |