Միայն Արցախն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները17 մայիսի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիային հաջողվի տարածաշրջանային տերություն դառնալ, դա կանդրադառնա Հայաստանի ազգային անվտանգության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Չնայած Թուրքիայի ջանքերին, ես չեմ կարծում, թե նրան կհաջողվի դա անել, քանի որ երկրի ներսում առկա խնդիրները շատ են: Ես չեմ կարծում նաև, որ գերտերությունները թույլ կտան, որպեսզի Անկարայի դերը տարածաշրջանում մեծանա»,-ասել է Մարտիրոսյանը: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այցին Բաքու և այնտեղ ղարաբաղյան խնդիրը քննարկելու մտադրությունը` Մարտիրոսյանն ասել է. «Ես դեմ եմ տարածքային զիջումներին, քանի որ այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ և միայն Ղարաբաղն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները: Եթե նույնիսկ գեթ մեկ գյուղ հանձնվի, դա ծանրագույն հետևանքներ կունենա»,-ասել է կուսակցության առաջնորդը: Ընդ որում, նա կարևոր է համարել ԼՂՀ անկախության ճանաչումը ՀՀ իշխանությունների կողմից: Ըստ նրա, իշխանությունները պետք է նաև վստահության մթնոլորտ ստեղծեն Հայաստանում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |