Հայաստանն ու Չեխիան պետք է ընդլայնեն իրավապայմանագրային դաշտը17 մայիսի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է չեխական պատվիրակությանը և առանձնազրույց ունեցել Յան Ֆիշերի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Որպես առաջնահերթ ուղղություններ` նշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային և քիմիական արդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի կառուցման, կրթության, երիտասարդության և սպորտի, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Տիգրան Սարգսյանը մատնանշել է մշակութային կապերի զարգացման և սերտացման անհրաժեշտությունը, որն անպայման ծառայելու է բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Կողմերը կարևորել են այսօր Երևանում բացված հայ-չեխական գործարար համաժողովի դերը համագործակցության նոր ոլորտների բացահայտման առումով։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման մանրամասներ։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը կարևորել է Եվրոպական Հարևանության «Թվինինգ» գործիքի օգնությամբ չեխական փորձի փոխանցումը ՀՀ կառավարման մարմիններին։ Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը և նշել. «Մեզ համար չափազանց կարևոր է Ղարաբաղի հարցի կարգավորման գործում մեր չեխ գործընկերների հավասարակշռված մոտեցումը և այն հանգամանքը, որ նրանք նույնպես գտնում են, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների գործընթացն այն միջոցն է, որը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով կարգավորել այս հարցը»։ Հանդիպման ավարտից հետո ստորագրվել են փաստաթղթեր` միջպետական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» և միջկառավարական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին»։ Համաձայնագրերի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության վարչապետների մամուլի ասուլիսը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նարիշկին․ Վաղ է խոսել ՀՀ-ում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու հավանականության մասին «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա Սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանն էապես չի փոխվի Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ |