Արգենտինայի դիրքորոշումը հստակ է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ21 մայիսի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինյան Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային, ով Երեւանում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության բացման առիթով: ՀՀ նախագահը շնորհավորել է պարոն Տայանային Արգենտինայի անկախության 200-ամյակի, նաեւ` Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-արգենտինյան հարաբերությունների ներկա մակարդակի մասին եւ նշել, որ պետք է օգտագործել դրանք առավել ընդլայնելու հնարավորությունները: Խորխե Տայանան ասել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացումը, եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում դեսպանություն բացելը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Կողմերը քննարկել են հայ-արգենտինյան քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն շարունակելու, տնտեսական համագործակցությունը խթանելու, մշակույթի եւ սպորտի բնագավառներում շփումներն աշխուժացնելու վերաբերյալ հարցեր: Արտգործնախարար Տայանան նշել է, որ Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսության զարգացման ծրագրերում, մասնավորապես` գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործում: Զրուցակիցները նշել են, որ արգենտինահայ համայնքը կապող օղակ է երկու երկրների միջեւ, ինչի վկայություններից է նաեւ Հայաստանում բազմաթիվ արգենտինացի գործարարների ներկայությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Արգենտինայի արտգործնախարարի խոսքով` իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է` ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ: Խորխե Տայանան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին` ընդգծելով, որ դրանք չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |