Թուրքիայի մուտքը ԵՄ մոտակա 25-30 տարում քիչ հավանական է

Թուրքիայի մուտքը ԵՄ մոտակա 25-30 տարում քիչ հավանական է

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Փարիզում տեղի ունեցած «Թուրքիան դեռևս գնում է դեպի Արևմո՞ւտք» համաժողովում ֆրանսիացի լրագրող և ժողովրդագրության փորձագետ Բեռնար Գետտան հայտարարել է, որ ներկայում, համենայնդեպս, մոտակա 25-30 տարվա ընթացքում, քիչ հավանական է Թուրքիայի մուտքը ԵՄ:

Նրա խոսքերի համաձայն, իսլամական արմատականությունն ու մահմեդականների զանգվածային տարագրությունը էապես սառեցրին Եվրամիությունը: «ԵՄ-ի ընդլայնումը անկարգության է հանգեցնում, նավը լեփ-լեցուն է», - ասել է նա, PanARMENIAN.Net ին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

1981 թ. Albert Londres մրցանակի դափնեկիր Բեռնար Գետտան աջակցում է Թուրքիային` ԵՄ մուտք գործելու:

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու:

1978-1979 թթ. Թուրքիային առաջարկում են Հունաստանի հետ միասին անդամագրվել ԵՏՀ մեջ, որից հրաժարվում է: 1980 թ. զինվորական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցնում է Անկարայի հետ հարաբերությունները, սակայն այն վերականգնվում է միայն 1983 թ.: Սակայն 1997 թ. ԵՄ հրաժարվում է Թուրքիային ճանաչել որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, սակայն այդ իրավունքը Թուրքիան ստանում է 2000 թ.` պայմանով, որ բարեփոխումներ կատարի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության մեջ:

2002 թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատում է Թուրքիայի խորհրդարանը, եւ 2004 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը միջնորդում է, որպեսզի սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու բանակցությունները:

Թուրք - եվրոպական հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: Կիպրոսը 2004 թ. ԵՄ կազմի մեջ է: 1974 թ. Թուրքիան բռնազավթում է Կիպրոս կղզու մի հատվածը, եւ մինչ օրս չի ճանաչում հարավային կառավարության` հունական հատվածի լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---