17 երկրների մրցակցային մարմինների ներկայացուցիչներ կմասնակցեն Երևանում կայանալիք սեմինարին24 մայիսի 2010 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է Հունգարիայի մրցակցության մարմնի գլխավոր քարտուղար Անդրեա Բելենիին և գլխավոր խորհրդական Էմեշե Բորզային` Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հայաստանում արտագնա միջազգային սեմինարի կազմակերպման հարցերի և թեմայի քննարկման նպատակով: Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնն ամեն տարի տարբեր երկրների մրցակցային մարմինների մասնագետների համար Բուդապեշտում իրականացնում է սեմինարներ: Առաջիկա միջազգային սեմինարը հունիսի վերջին լինելու է արտագնա և կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանում, որին նախնական տվյալներով, կմասնակցեն 17 երկրների մրցակցային մարմինների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ (մոտ 40 մարդ): Ողջունելով կենտրոնի նախաձեռնությունը, Ա. Շաբոյանն իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը հայտնեց միջոցառումը լավագույնս կազմակերպելու հարցում աջակցության համար: Անդրեա Բելենիի ներկայացմամբ, Հայաստանում անցկացվելիք սեմինարի թեման գերիշխող դիրքի չարաշահումն է, որը կընդգրկի ոչ միայն տեսական հարցեր, այլ նաև կքննարկի կոնկրետ գործեր: «Թեման շատ արդիական է Հայաստանի համար. ներկայումս ՀԲ փորձագետի հետ մենք աշխատում ենք մեր օրենսդրության բարեփոխման վրա և շատ օգտակար կլինի միջազգային փորձի ուսումնասիրությունը»,- նշեց Ա. Շաբոյանը, ավելացնելով. «Մենք կցանկանայինք առավել գործնական խնդիրների և օրինակների քննարկում, ինչպես նաև առավել շատ տեղեկատվություն»: Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (Budapest RRC) հիմնադրվել է 2005 թվականին` Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության և Հունգարիայի մրցակցության մարմնի ջանքերով: Կենտրոնի նպատակն է միջին, արեւելյան եւ հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանում խթանել մրցակցության օրենքը և քաղաքականությունը: Կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ և համաժողովներ փորձագետների, պետական պաշտոնյանների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ այլ մասնագիտացված խմբերի միջև, իրականացվում ուսուցման, տեխնիկական աջակցության, համագործակցության ծրագրեր և այլն: Հանձնաժողովի մասնագետները պարբերաբար մասնակցում են Բուդապեշտում կազմակերպվող սեմինարներին և հանդիպումներին, հայտնում է հանրության հետ կապերի գրասենյակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |