ՆԳՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՍԿԱԾՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԶՐՊԱՐՏԵԼՈՒՄ ԵՒ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ13 հոկտեմբերի 2001 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի գիշերը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Հայաստանի ՆԳՆ քրեական պատիժների իրագործման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը : Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո » գործակալությունը, նրան առայժմ մեղադրանք չի ներկայացվել, չնայած դեռեւս սեպտեմբերին հարուցվել է քրեական գործ` զրպարտության եւ առավել վտանգավոր պետական հանցագործությունների փաստի հիման վրա: Նշենք, որ Սաղաթելյանը վերջերս հայտարարել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղ գտած ահաբեկչական գործողության կազմակերպմանը մասնակցության մասին : Բացի դրանից, գլխավոր դատախազությունն տեղեկություններ ունի, որոնց համաձայն Սաղաթելյանը ՆԳՆ համակարգ ընդունվելիս ներկայացրել է բարձրագույն կրթության կեղծ դիպլոմ: Սաղաթելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2000 թվականի ապրիլին, իսկ վերջերս վտարվել է ՆԳ համակարգից ծառայողական գաղտնիքների տարածման համար: Դատախազությունում հրաժարվել են ճշտել, այդ գործով ինչ որ մեկը եւս ձերբակալվե՞լ է, թե ոչ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ |