“Մասիս, Սիս և Նոր Հայաստան” հանգստավայրը կխորհրդանշի վերածնված Հայաստանը Եղեռնից 100 տարի անց31 մայիսի 2010 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ծրագրվում է իրականացնել նոր խոշոր ներդրումային ծրագիր` “Մասիս, Սիս և Նոր Հայաստան” լճափնյա հանգստավայրեր, որի ընդհանուր արժեքը կկազմի 500 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը: “Համալիրը գտնվելու է մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, և մոտ է Աշտարակ և Աբովյան քաղաքներին, գլխավոր մայրուղիներին, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանին”,- նշեց գործակալության ղեկավարը: Նա ընդգծեց, որ նման խոշոր ծրագիրը հսկայական կանխիկ և վարկային միջոցների կարիք ունի, որի ձեռք բերման հարցում իրենց օժանդակությունն են առաջարկել Դը Իննովեյշն Կապիտալ-ի մասնագետները: Հարությունյանի խոսքերով, համալիրն ունի շուրջամյա սպորտաձևերի ու զբաղմունքների զարգացման համար բարենպաստ բնակլիմայական պայմաններ: Իր հերթին, Հայաստանում ծրագրի հեղինակային խմբի ղեկավար Արմեն Վարդանյանը նշեց, որ բանակցություններ են անցկացվել և ծրագրի նպատակահարմարության ուսումնասիրության կարիք կար: “Կատարվեց հետազոտություն և արդյունքները հուսադրող են: Ծրագիրը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կշրջանառվի Հայաստանի անունը, ինչը կնպաստի շատ հարցերի, այդ թվում կօժանդակի Հայոց ցեղասպանության ճանաչմանը”,- ընդգծեծ Վարդանյանը: Ծրագրի ղեկավարը այս նախագիծը ինչ-որ առումով դիտարկում է որպես “Հայաստանը ողբերգությունից 100 տարի անց” ծրագիր: “Համալիրը ընդգրկում է մի քանի 5 աստղանի հյուրանոցներ, ժամանցային վայրեր, ջրամբարի կառուցումը (դեռևս1984թ), այն կծառայի հանրապետության կարիքներին հնարավորություն կտա բնական ռեսուռսներն ավելի արդյունավետ օգտագործել”,- հաղորդեց Վարդանյանը: Ըստ նրա, ծրագիրը շահութաբեր կլինի ներդնողների համար, և համալիրի կառուցման ընդհանուր արժեքի մեջ կմտնի Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը կկազմի 70 միլիոն ԱՄՆ դոլար և ակնկալվում է 30% շահութաբերություն: Զարգացման հայկական գործակալության ներդրումային խթանման դեպարտամենտի տնօրեն Նատալիա Արծրունին ամփոփելով հավելեց, որ այս ծրագիրը ապացուցում է վստահությունը երկրի ներդրումային միջավայրի հանդեպ և նպաստում է վարկանիշի բարձրացմանը: “Ծրագրի իրականացումը զգալի առաջընթաց կապահովի Հայաստանը զբոսաշրջության կենտրոնի վերածելու համազգային նախագծի իրականացման համար: Ծրագիրը խորհրդանշելու է վերածնված Հայաստանը Եղեռնից 100 տարի անց”,- ընդգծեց նա: Ծրագրի հեղինակները դիմել են միջազգային համբավ վայելող ամերիկյան Էմ Ջի Էմ Միրաժ ընկերությանը ծրագրի կառավարումը ստանձնելու առաջարկով: Էմ Ջի Էմ Միրաժ ընկերությանը չի առաջարկվել ծրագրում ֆինանսական ներդրում կատարել: Ծրագրի հեղինակների համար ավելի կարևոր է, որ Էմ Ջի Էմ Միրաժը ներդնի իր մասնագիտական փորձն ու գիտելիքները և օգնի հաջողությամբ կյանքի կոչել այս ծրագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |