Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին31 մայիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին: Կարևորելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի անցկացումը Հայաստանում` նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձևավորմանն ու կայացմանը, կազմակերպության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: «Պատահական չէ, որ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված երեսունմեկ պայմանագրից երեսունն արդեն իսկ հավանության է արժանացրել Հայաստանի Ազգային ժողովը»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նշելով, որ նույնիսկ ամենախոշոր երկրները միշտ չէ, որ ի վիճակի են միայնակ դիմակայելու ահագնացող մարտահրավերներին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր են կազմակերպության շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նշել է, որ երևանյան հավաքը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստն է: Նիստի մասնակից պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կառուցողական ու շահագրգիռ քննարկում է ծավալվել օրակարգային հարցերի վերաբերյալ: Նրանք վստահություն են հայտնել, որ երևանյան արտագնա նիստը նոր ազդակ կհաղորդի ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչին: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երևանյան նիստի արդյունքները կնպաստեն կազմակերպության ամրապնդմանն ու անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |