Թուրքիայի կրթության նախարարը կայցելի Ստամբուլի հայկական դպրոցներ

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Թուրքիայի ազգային կրթության նախարար Նիմեթ Չիբուկչուն մասնակցելու է Ստամբուլի հայկական դպրոցների շրջանավարտների հասունության ատեստատների հանձնման արարողությանը, իսկ հունիսի 11-ին` քրիստոնեական քոլեջների շրջանավարտների: Նա ելույթ է ունենալու շրջանավարտների առաջ: Իր խոսքում նախարարը խոսելու է մարդու իրավունքների, միասնական ազգի և խտրականության նկատմամբ անհանդուրժողականության մասին:

Ստամբուլի Սուրբ Խաչ դպրոցի տնօրեն Հայկ Նիշյանի խոսքերով, Ստամբուլի հայկական համայնքն երախտապարտ է կրթության նախարարին հրավերն ընդունելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---