«Բաքվի 26 վիքիպեդիստները» կարող են զրկվել հանրագիտարանի հետ համագործակցելու իրավունքից

PanARMENIAN.Net - Վիքիպեդիայի իրավարար հանձնաժողովը քննության է առել Վիքիպեդիայի 26 մասնակիցների դեմ ուղղված հայցը (բաքվեցի 26 վիքիպեդիստների գործը): Ռուսաստանից մասնակից Divot-ի հայցում մեղադրանք է ներկայացվել արտաքին ռեսուրսներում իր գործողությունների համակարգման հարցում Վիքիպեդիայի մի շարք կանոնների խախտման վերաբերյալ:

Divot-ը պնդում է, որ գաղտնի փոստային առաքման նյութերի հետ աշխատանքի թույլտվություն ստացած մասնակիցները մի քանի տարի անընդհատ համակարգել են իրենց գործողությունները` Վիքիպեդիայի հոդվածները խմբագրելով, իսկ որոշ տվյալների համաձայն, հնարավոր է, որ ազդել են նաև Վիքիպեդիայի իրավարարի ընտրության վրա:

PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցի ընթացքում նորաստեղծ մեդիաների փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասել է, որ հայցն աննախադեպ է Վիքիպեդիայի գոյության ողջ ընթացքում: «Դա կարող է լուրջ փորձություն դառնալ հանրագիտարանի համար: Դա ոչ միայն տառի, այլև Վիքիպեդիայի ոգու խախտում է, քանի որ մասնակիցները գիտական գործունեության ներքո ադրբեջանական քարոզչություն էին վարում Վիքիպեդիայում», - ասել է Կարեն Վրթանեսյանը:

Եթե իրավարար հանձնաժողովը հայցը բավարարի, բոլոր 26 մասնակիցները կզրկվեն Վիքիպեդիայի հոդվածների կազմմանը մասնակցելու հնարավորությունից:

Վիքիպեդիան (Wikipedia) – բազմալեզու համացանցային հանրագիտարան է, որն ընդգրկում է ավելի քան 3 մլն հոդված ( օրվա ընթացքում 150 մլն այցելու ունի):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---