ԵՄՀՖ. Ադրբեջանը սխալ ուղի է ընտրել`դեմ գնալով ԼՂՀ-ի ազատ և ժողովրդավարական ընտրություններին 9 հունիսի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն ճակատագրական սխալ է գործել, որ օտարերկրյա հայտնի քաղաքական գործիչներին «persona non grata» է հայտարարել, ասվում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո հաղորդագրության մեջ: «Այն, որ դրանով Ադրբեջանն, ոչինչ չշահելով, միայն կորցնում է, հաստատվեց արդեն այս շաբաթ. Սլովակիայի հայտնի պարբերական «Tyzden»-ում (Տիժդեն) ներկայացված է «Ավետիաց Երկիր» փաստագրական հոդվածը` Լեռնային Ղարաբաղի և այդտեղ կայացած Ազգային Ժողովի ընտրությունների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հոդվածում, որը պատրաստվել է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի (Սլովակիայի Ազգային Խորհրդի, առաջին նախագահ, Սլովակիայի ԱԽ-ի ներկայիս պատգամավոր) կողմից, ներկայացված են ամենայն ջերմությամբ Հայաստանը և «Ավետիաց Երկիր»`ԼՂՀ-ն: «Ի հակադրություն ԼՂՀ-ի ժողովրդավարությանը, հոդվածագիրը կենտրոնացել է ընդամենը մի փաստի վրա. Ադրբեջանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություն է մտցրել իր նախագահին ցմահ իշխելու հնարավորություն տալու համար: Կարծում ենք, որ այս հոդվածը որպես առաջին քայլ բավարար է, որպեսզի Ադրբեջանը հասկանա, թե ինչ սխալ ուղի է ընտրել`դեմ գնալով և ՙձեռնոց նետելով՚ ԼՂՀ-ի ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևի օգնական. Հայաստանին զինելն անընդունելի է Նա «վնասակար» է անվանել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում Ֆրանսիայի մոտ 100 հայտնի գործիչ դիմել է Մակրոնին՝ հորդորելով զորք ուղարկել ՀՀ Նամակի հեղինակներն առաջարկում են, «ամենավատ սցենարից խուսափելու համար», ցույց տալ Հայաստանի կողքին կանգնելու օրինակ Բագրատ սրբազան․ Հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին «Նա խնդրեց, որ արտերկիր մեկնի հենց այդ երեկոյան, բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք»,–ասել է սրբազանը ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներին Նախարարն այցելել է նաև հայկական ընկերությունների տաղավարներ |