Արսեն Մարտիրոսյանը կպայքարի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար10 հունիսի 2010 - 15:24 AMT PanARMENIAN.Net - WBC International, WBA и IBF International վարկածներով երկրորդ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը (Ֆրանսիա), որը տիրապետում է 5 գոտիների, Լիոնում տեղի ունեցած մարտից հետո, որում նա մայիսի 21-ին միավորներով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Պարոդիին, ժամանել է Հայաստան: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Պարոդիի հետ վերջին մենամարտը կարևոր էր նրա համար, քանի որ նա պայքարում էր նոր գոտու համար: «Ժերեմին տաղանդավոր երիտասարդ բռնցքամարտիկ է: Մինչև այդ նա պարտություն չուներ: Բայց ինձ հաջողվեց հաղթել և նվաճել WBC International գոտին»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, այս տարվա դեկտեմբերին նա Ճապոնիայում պայքարելու է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: «Իմ մարզումները ես կսկսեմ Ծաղկաձորում, այնուհետև կշարունակեմ Անգլիայում և Գերմանիայում: Այնտեղ ես մի քանի սպարինգ կանցկացնեմ»,- ընդգծեց բռնցքամարտիկը: Ֆրանսիայում Մարտիրոսյանը մարզում է պատանի բռնցքամարտիկների: Կարիերայի ավարտից հետո նա կշարունակի մարզչի աշխատանքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |