Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցը Նալբանդյան-Վաշաձե հանդիպման հիմնական թեման է եղել14 հունիսի 2010 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Գրիգոլ Վաշաձեն քննարկել են իրավիճակն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Ինչպես Թբիլիսիում հանդիպման ավարտին հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն, այդ հարցը նրանց փակ դռների ետևում 1,5 ժամ տևած զրույցի հիմնական թեման էր: Նա նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության հարցեր: «Մենք սպառիչ տեղեկատվություն ստացանք մեր գործընկերներից հակամարտության գոտու իրավիճակի մասին և քննարկել ենք նաև հայերի վիճակը»,-մեջբերում է Էդվարդ Նալբանդյանին «Գրուզիա-օնլայն»-ը: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Երևանի ու Թբիլիսիի միջև չլուծված հարցեր չկան: «Մենք շփումներ ենք հաստատում և մշտապես խորհրդակցում ենք, մեր երկրների միջև չլուծված խնդիրներ չկան»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Իր հերթին Վաշաձեն նշել է, որ հանդիպումը նախատեսված էր և անց է կացվում Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարների մշտական խորհրդակցությունների շրջանակներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |