Թուրքիան կարող է օրինակ վերցնել Գերմանիայից` սեփական պատմության հետ հաշտվելու հարցում

Թուրքիան կարող է օրինակ վերցնել Գերմանիայից` սեփական պատմության հետ հաշտվելու հարցում

PanARMENIAN.Net - Գերմանիան հաշտվել է իր սեփական պատմության հետ, եւ մենք հույս ունենք, որ Գերմանիան օրինակ կծառայի Թուրքիային` նույնն անելու համար, ավստրիական «Profil» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին: «Ուղիղ հինգ տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված «Հայերի 1915-ի ջարդերի եւ տեղահանումների հիշատակումը» վերնագրված բանաձեւում ասվում է. «Բունդեսթագը ցավում է Գերմանական Ռայխի անփառունակ դերակատարության համար, որը, չնայած հայերի կազմակերպված տեղահանման եւ ոչնչացման վերաբերյալ տեղեկատվության առատությանը, որեւէ փորձ չձեռնարկեց միջամտելու եւ կանգնեցնելու այդ դաժանությունները»: Ես հավատում եմ, որ այդ բառերն ինքնին խոսուն են: Ամեն անգամ, երբ գերմանական առաջնորդները այցելում են Յադ Վաշեմի հուշահամալիր` տուրք մատուցելու Հոլոքոսթի զոհերի հիշատակին, նրանք այդ քայլի համար արժանանում են համաշխարհային հանրության համակրանքին եւ խոր հարգանքին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---