Մեծ Բրիտանիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կրառումից28 հունիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ցավում է հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպի հետևանքով զոհերի համար և գտնում է, որ ուժի կիրառումը և նման միջադեպերն անընդունելի են: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Երկու կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից: Տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ շեշտում է բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը հասնելու կարևորությունը: Մենք հուսով ենք, որ նման միջադեպեր այլևս չեն լինի և խրախուսում ենք երկու կողմերին ակտիվացնել ջանքերը վերջնական և երկարատև լուծման հասնելու համար»,-ասաց դիվանագետը: Նա հավելեց, որ վերջին միջադեպն անհանգստության տեղիք է տալիս, սակայն Մեծ Բրիտանիան կարծում է, որ իրավիճակը հեռու է պատերազմի վերսկսումից: Մեծ Բրիտանիան ՄԽ ձևաչափի փոփոխության կողմնակից չէ: Լոնսդեյլը նաև նշեց, որ Մեծ Բրիտանիան ողջունում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |