Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը ոչ մի գործ չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ29 հունիսի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Էրդողանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ G8 շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ նման է հետևյալ հայկական ասացվածքին. «մենք թուրքերին պատուհանից ենք շպրտում, նրանք դռնից են մտնում, դռնից ենք շպրտում` պատուհանից են մտնում»: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը ոչ մի գործ չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: «Թուրքիայի վարչապետի մյուս հայտարարությունը, թե իբր, 2005թ. Էրդողանը առաջարկել էր Ռոբերտ Քոչարյանին ստեղծել Հայոց ցեղասպանության փաստն ոսումնասիրող պատմաբանների հանձնաժողով, և հայկական կողմը չի պատասխանել այդ առաջարկին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Դեռևս այն ժամանակ հայկական կողմը նշել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն միջկառավարական մակարդակով»,-ասել է Շարմազանովը: Ըստ նրա, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մենք նշում ենք, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող դառնալ քննարկման առարկա և հայկական կողմը ամեն ինչ անելու է ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |