Հարցում. Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդել է հայկական ընտանիքների 34 տոկոսի բյուջեի վրա 2 հուլիսի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Եթե 2008-ի նոյեմբերին տնտեսական ճգնաժամի մասին գիտեին Հայաստանում հարցված մարդկանց 90 տոկոսը, իսկ 2009-ի ապրիլին և նոյեմբերին` 100 տոկոսը, ապա 2010-ի հունիսին այդ ցուցանիշը նվազել է մինչև 96 տոկոս, ինչը բացատրվում է տեղեկատվական ճնշման թուլացմամբ, ասվում է Մարքեթինգի հայկական ասուցիացիայի զեկույցում: Ընդ որում «Կազդի՞ արդյոք համաշխարհային ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա» հարցին 2008-ի նոյեմբերին հարցվածների 47 տոկոսը պատասխանել է «այո», 22 տոկոսը` «արդեն ազդել է», 18 տոկոսը` «մասամբ», 9 տոկոսը`« ոչ», 4 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Նույն հարցին 2009-ի ապրիլին 20 տոկոսը պատասխանել է «այո», 71 տոկոսը` «արդեն ազդել է», 5 տոկոսը` «մասամբ», 3 տոկոսը` «ոչ», 1 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել», իսկ 2010-ի հունիսին 38 տոկոսը պատասխանել է «այո», 41 տոկոսը` «արդեն ազդել է», 8 տոկոսը` «մասամբ», 10 տոկոսը` «ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Բացի դրանից, «Կազդի՞ արդյոք համաշխարհային ճգնաժամը ձեր ընտանիքի ֆինանսական դրության վրա» հարցին, 2008-ի նոյեմբերին հարցվածների 43 տոկոսը պատասխանել է «այո», 13 տոկոսը` «արդեն ազդել է», 22 տոկոսը` «մասամբ», 19 տոկոսը`« ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Նույն հարցին 2009-ի ապրիլին 21 տոկոսը պատասխանել է «այո», 58 տոկոսը` «արդեն ազդել է», 12 տոկոսը` «մասամբ», 8 տոկոսը` «ոչ», 1 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել», իսկ 2010-ի հունիսին 32 տոկոսը պատասխանել է «այո», 34 տոկոսը` «արդեն ազդել է», 15 տոկոսը` «մասամբ», 16 տոկոսը` «ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: 2009-ի ապրիլին գնումներում սկսել են խնայել հարցվածների 62 տոկոսը, իսկ 2009-ի նոյեմբերին` 65 տոկոսը, 2010-ի հունիսին` 66 տոկոսը Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |