Թուրքիայի Սահմանդրական դատարանը որոշել է հանրաքվեի դնել բարեփոխումների փաթեթի մի մասը միայն

Թուրքիայի Սահմանդրական դատարանը որոշել է հանրաքվեի դնել բարեփոխումների փաթեթի մի մասը միայն

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է հանրաքվեի դնել բարեփոխումների փաթեթի մի մասը, որը ստացել էր Թուրիքայի Մեծ ազգային ժողովի հավանությունը: Ըստ ՍԴ նախագահ Հաշիմ Կըլինչի, հանրաքվեի կդրվեն այն հոդվածները, որոնք վերաբերում են այս դատական համակարգի, մասնավորապես, Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի բարեփոխմանը: Հենց այդ հոդվածները խիստ քննադատության ենթարկվեցին ընդդիմության, ինչպես նաև արդարադատության իրավական համակարգի ներկայացուցիչների կողմից:

Կառավարության մամլո քարտուղարը խստորեն քննադատել է որոշումն` ընդգծելով, որ ՍԴ-ն վնասեց Թուրքիայի խորհրդարանի հեղինակությանը: Միևնույն ժամանակ, Արդարության ու զարգացման կուսակցության նախագահ Սուաթ Ղըլինչը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները բացառվում են, գրում է Today’s Zaman-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---