Փարիզի միջազգային բաց առաջնությունում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը կես միավորով ետ մնում է առաջատարից 8 հուլիսի 2010 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Փարիզի շախմատի միջազգային բաց առաջնությունում հինգ տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սեբաստիան Ֆելլերից (Ֆրանսիա): Թոմաս Սահաջյանն ունի 3,5, միջազգային վարպետ Թիերի Մանուկը` 3, Գարի Ժիրոյանը` 1,5 միավոր: Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը Յուվյասկյուլյա քաղաքում անցկացվող «Ֆինլանդիայի սիրտ» ավանդական օփենում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են էստոնացի գրոսմայստերներ Կանեպը և Կյուլաոտսը: Մոսկվայում անցկացվող Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը 12 տուրից հետո վաստակել է 15 թիմային և 24,5 անհատական միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Առջևում է Չինաստանը` 23 (39) միավորով, հաղորդում է armchess.am-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |