Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշին 9 հուլիսի 2010 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին, ինչպես նաև նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, պատվիրակության կազմի մեջ մտել են սենատորներ Օդեթ Տերադը և Ֆիլիպ Դալիեն: Հանդիպման ընթացքում նախագահը Սերժ Լագոշին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումները և մտավախությունները, ինչպես նաև պատասխանեց Սերժ Լագոշի և նրա պատվիրակությանը հետաքրքրող հարցերին: Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործին մասնակցելու համար: Լագոշն, իր հերթին նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անհրաժեշտ է նոր ուժով առաջ մղել` կանխարգելելով միջազգային անտարբերությունը, որի հետևանքով տեղի ունեցավ 20-րդ դարի հերթական ցեղասպանությունը` Ռուանդայի Ցեղասպանությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |