ԵՐԵՎԱՆԻ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ

PanARMENIAN.Net - Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը սեպտեմբերի 18-ին անսպասելի նվեր է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Ռուսաստանի նախագահի անունից Մոսկվայից ուղարկվել է Փարաջանովի վրձինի նկարը` որպես նվեր թանգարանին: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հաղորդեց թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նրա խոսքերով` նվերը իրենից ներկայացնում է յուղաներկով նկարված կտավ, որում պատկերված է քաղաքային կյանքի մի դրվագ: Ամենայն հավանականությամբ, դա հանրահայտ ռեժիսորի հազվագյուտ վաղ աշխատանքներից մեկն է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---