«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է վերանայել իր ծրագիրը20 հուլիսի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չնայած նրան, որ ամառ է, շարունակում է իր ակտիվ գործունեությունն օրինագծերի նախապատրաստման ուղղությամբ, որպեսզի աշնանային նստաշրջանում դրանք ընդգրկվեն ՀՀ ԱԺ օրակարգում: Ամռանը կուսակցությունը մտադիր է նաև ակտիվացել երիտասարդական թևի աշխատանքը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Ըստ Բոստանջյանի, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է վերանայել կուսակցության ծրագիրը, որպեսզի այն առավել նպատակային ու արդյունավետ լինի: «Նոր փոփոխությունները կուսակցության ծրագրում հիմնականում կվերաբերվեն Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Զարգացած երկրներում փոքր ու միջին բիզնեսը կազմում է ՀՆԱ-ի 70 տոկոսը, իսկ Հայաստանում` 40 տոկոսից ոչ ավելի»,-նշել է նա: Բոստանջյանը հավելել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարության գործունեությունը չի կարելի բացասաբար գնահատել: Անդրադառնալով ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին` նա նշեց, որ դա կբարելավի ներդրումային միջավայրը Հայաստանում: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով է հավանական արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում, պատգամավորը նշեց, որ նման հավանականություն նա ընդհանրապես չի տեսնում: «Այս պահի դրությամբ Հայաստանում չկա այնպիսի ուժ, որը կկարողանա սպառնալիք լինել իշխանությունների համար»,-ասել է նա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004թ. ապրիլի 30-ին: Կուսակցության հիմնադիրն ու նախագահն է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |