«Փյունիկը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլը22 հուլիսի 2010 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հանդիպեց «Պարտիզանի» հետ: «Փյունիկը» ակտիվ սկսեց խաղը և արդեն 14-րդ րոպեին տուգանային հարվածի արդյունքում գնդակը կարող էր հայտնվել մրցակցի դարպասում, սակայն Դավիթ Մանոյանը չհասավ գնդակին: Երկու րոպե անց վտանգավոր իրավիճակ ստեղծեց Գևորգ Ղազարյանը, սակայն նրա հարվածը ևս շեղ էր: 18-րդ րոպեին «Փյունիկը» նախաձեռնեց ամենավտանգավոր հարձակումը: Հարձակվողների եռյակը` Մարկոս Պիզզելին, Գևորգ Ղազարյանն ու Հովհաննես Գոհարյանը գեղեցիկ խաղարկեցին գնդակը, սակայն Պիզելիի հարվածից հետո «Պարտիզանի» դարպասապահը որսաց գնդակը: Մինչ առաջին խաղակեսի ավարտը «Փյունիկի» խաղացողները չկարողացան պահպանել հաշիվը: Ավելացված րոպեին միակ գնդակը խփեց «Պարտիզանի» ֆուտբոլիստ Կլեոն: Այդպիսով, խաղն ավարտվեց 1:0 հաշվով «Պարտիզանի» օգտին: Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլի ականատես չդարձան, և երկու խաղի արդյունքում 4:1 հաշվով հաղթեց «Պարտիզանը. և դուրս եկավ հաջորդ փուլ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |