ՀՀ վարչապետը բժշկական հետազոտման կենթարկվի եվրոպական կենտրոններից մեկում

ՀՀ վարչապետը բժշկական հետազոտման կենթարկվի եվրոպական կենտրոններից մեկում

PanARMENIAN.Net - Իր բժշկի խորհրդին հետևելով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բժշկական հետազոտման կենթարկվի եվրոպական կենտրոններից մեկում: Այդ մասին վարչապետն ասել է մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Ըստ նրա, բժշկական հետազոտությունը թույլ կտա նրան «ամբողջ էներգիայով ձեռնամուխ լինել 2010 թվականի ծրագրերի իրագործմանը»:

Ինչ վերաբերում է ամառային հանգստին, ապա Տիգրան Սարգսյանը դեռևս այդ մասին չի մտածել, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, երբ կառավարության կազմը պետք է աշխատեր առանց երկարաժամկետ արձակուրդի և երկրից չբացակայեր, այս տարի կառավարության անդամնեը ազատ են իրենց արձակուրդը տնօրինելու հարցում:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---