Օգոստոսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան

Օգոստոսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Օգոստոսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Ըստ նրա, այդ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր Հայաստանի ու Ուկրաինայի միջև, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարելիք այցի մանրամասները: «Վստահ եմ, որ այդ այցը նոր խթան կհաղորդի մեր երկրների հարաբերություններին, քանի որ այցերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի սգտորագրում, այդ թվում, համաձայնագիր Հայաստանի միգրացիոն ծառայության հետ, որը կկանոնակարգի ապօրինի միգրանտների հարցը»,-ասել է Բոժկոն:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---