Հայաստան կատարելիք ՌԴ նախագահի այցի հետաձգման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

PanARMENIAN.Net - Հայաստան կատարելիք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի հետաձգման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնի դարձավ դիվանագիտական աղբյուրներից: «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի օգոստոսի 19-ին», - ասել է PanARMENIAN.Net –ի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան կարող է հետաձգվել:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---