Օբաման հանդես է եկել ավերված WTC-ի մոտ մզկիթ կառուցելու կողմից

Օբաման հանդես է եկել ավերված WTC-ի մոտ մզկիթ կառուցելու կողմից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է մզկիթի և իսլամական մշակութային կենտրոնի շինարարությունը ոչ հեռու այն տեղից, որտեղ գտնվում էր Համաշխարհային առևտրային կենտրոնը, որն ավերվել է ահաբեկիչների կողմից 2001-ի սեպտեմբերի 11-ին:

Սպիտակ տանը տոնական ընթրիքի ժամանակ, որը նվիրված էր մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանին, Օբաման հայտարարել է, որ մահմեդականներն «իրավունք ունեն մզկիթ և հասարակական կենտրոն կառուցել ստորին Մանհեթենում մասնավոր տարածքում»: Նա ավելացրել է, որ «Ամերիկայի հավատարմությունը կրոնական ազատության սկզբունքին պետք է հաստատուն մնա»:

Այսպիսով, առաջին անգամ նախագահն իր կարծիքն է արտահայտել հակասական առաջարկի մասին, որի դեմ, CNN հեռուստաընկերության հարցումի համաձայն, հանդես է գալիս ամերիկացիների 70 տոկոսը:

Հանրապետական կուսակցության առաջնորդներն արագ արձագանքել են Օբամայի հայտարարությանը: Կոնգրեսական-հանրապետական Պիտեր Կինգը Նյու Յորքից ասել է. «Նախագահ Օբաման սխալվում է»: Նա ասել է, որ այդ նախագածի իրագործումից «անզգայունության և անտարբերության» հոտ է փչում:

Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունենրի հետևանքով մահացել է ավելի քան 3 000 մարդ: Նախագծի համաձայն, իսլամական մշակութային կենտրոնը պետք է գտնվի երկու թաղամաս հեռավորության վրա այնտեղից, որտեղ գտնվել են ահաբեկիչների կողմից ավերված երկնաքերները: Այդ նախագծի արժողությունը 100 մլն դոլար է: Նախատեսվում է 500-տեղանոց լսարանի, մարզադահլիճների, թատրոնի և ռեստորանի շինարարություն:

Շատ ամերիկացիներ կարծում են, որ մզկիթի կառուցումը ստորին Մանհեթենում ողբերգության վայրի հարևանությամբ, հարգանքի բացակայություն է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ մահացների նկատմամբ: Նախագծի կողմնակիցները, այդ թվում Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, պնդում են, որ դա, հակառակը, թույլ կտա երկխոսություն ստեղծել Արևմուտքի և մահմեդական աշխարհի միջև, հաղորդում է VOA-news-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---