Արման Մելիքյան. 10 տարի անց ղարաբաղյան հակամարտության լուծումը Ռուսաստանի համար կարող է անհնար լինել17 օգոստոսի 2010 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են Վրաստանի հարցում Ռուսաստանի թուլությունը, և Անկարայի ու Բաքվի միության ամրապնդումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Այդ առումով նա ասել է, որ Ռուսաստանը քիչ ժամանակ ունի: «Եթե Ռուսաստանը չլուծի ղարաբաղյան հակամարտությունն այն քաղաքականության սահմաններում, որին նա հարում է այսօր, այսինքն ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին Բաքվում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, ապա 10 տարի անց այդ խնդիրն անլուծելի կլինի Մոսկվայի համար»,- նշել է Մելիքյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող այլ կարգավիճակ ունենալ Ադրբեջանից դուրս, նա ասաց, որ նման հայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:
Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |