Հյուսիս-հարավ երկաթուղու շինարարության նախագծի աշխատանքային խումբն անցկացրել է մի շարք նիստեր

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է Հյուսիս-հարավ երկաթուղու շինարարության նախագծի աշխատանքային խումբ, որն արդեն մի շարք նիստեր է անցկացրել: Այդ մասին Երևանում հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը: Նրա խոսքերով, Ռուսաստանի նախագծային ինստիտուտներից մեկն այժմ աշխատում է այդ նախագծի վրա: «Նախագծի ստեղծումից հետո մենք անցում կկատարենք Հյուս-հարավ և Վանաձոր-Ֆիալետովո երկաթուղու շինարարության ներդրումային փուլին: Այդ երկու նախագծերն ընդհանուր առմամբ գնահատվում են 1.7-5 մլրդ դրամ»,- ասել է Լևիտինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---