Բուշերում գործարկել են առաջին իրանական ԱԷԿ-ը21 օգոստոսի 2010 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Բուշերում տեղի է ունեցել առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի ֆիզիկական գործարկումը: Ինչպես հաղորդում է AFP-ն, ԱԷԿ-ում կայացել է առաջին էներգաբլոկում ջերմաանջատիչ վառելանյութի ներբերման հանդիսավոր արարողությունը: Առաջիկա 10 օրում էներգաբլոկը կբեռնավորվի 80 տոննա ուրանին համարժեք վառելանյութով: Արարողությանը ներկա էին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեխին: Նախատեսվում է, որ մինչև 2010-ի վերջը կկայանա ԱԷԿ-ի էներգետիկ գործարկումը, հաղորդում է Lenta.ru-ն: Բուշերի ԱԷԿ շինարարությունը սկսվել է 1970-ականներին: 1995-ին համաձայնություն է կնքվել ռուսական մասնագետների օգնությամբ նախագիծն ավարտելու մասին: Այդ ժամանակ նախատեսվում էր, որ ԱԷԿ-ը կգործարկեն 1999-ին, սակայն շինարարության իրագործման և ԱԷԿ փորձարկման ժամկետները տարբեր պատճառներով հետաձգվել են: ԱԷԿ-ի համար միջուկային վառելանյութ տրամադրում է ռուսական կողմը: Վառելանյութի առաջին մասն Իրանը ստացել է դեռ 2007-ին: Միջուկային վառելանյութը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների վերահսկողության տակ: Ըստ կնքված համաձայնության, մշակումից հետո վառելանյութը կվերադարձվի Ռուսաստանին: Իրանի միջուկային ծրագիրը երկար տարիներ անհանգստացնում է միջազգային կազմակերպություններին, առավել մեծ անհանգստությում են հարուցում ուրանի հարստացման ձեռնարկությունները. նման գործարան արդեն գործում է Նաթանզ քաղաքում, երկրորդը գտնվում է Կում քաղաքի մոտ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է շուտով երկրում կառուցել ևս 10 նման գործարան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |