Բակո Սահակյան. Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին և կոչել նոր խիզախումների23 օգոստոսի 2010 - 11:48 AMT PanARMENIAN.Net - «Անչափ ուրախ եմ, որ առիթ ունեմ այսօր հանդիպել ձեզ հետ և բոլորիդ փոխանցել արցախցիների ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Անսահման ուրախ եմ նաև, որ Լիբանանի այս գողտրիկ անկյունում արթուն եմ տեսնում հայկական շունչն ու ոգին, լեզուն ու մշակույթը, հավատը և դարերի խորքից եկող մեր ավանդույթներն ու սովորությունները»,- ողջույնի խոսքում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մուսա լեռան պաշտպանության 95-ամյակին և Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: «Ճակատագրի բերումով հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ: Եվ որտեղ էլ բնակություն է հաստատել նա` նախևառաջ հիմնադրել է դպրոցներ, կառուցել եկեղեցիներ, միշտ վառ պահել հայրենի օջախի կրակը: Դա է մեր ժողովրդի հարատևության գաղտնիքը և այն խորհուրդը, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր հայ ու փոխանցի իր զավակներին: Եվ հենց դրա փայլուն վկայությունն է այս հեռավոր երկրում ծաղկող ու բարգավաճող հայկական գեղեցիկ Այնճարը, որը դարձել է ձեր երկրորդ հայրենիքը: Շնորհակալություն ձեզ` ձեր հայրենասիրության ու անկոտրում կամքի, ձեր անձնազոհության ու սխրանքի համար: Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին և կոչել նոր խիզախումների: Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանելու հայրենի հողը և այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին և հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ անգամ ևս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, համախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման: Բարեկամներ, ես հպարտության խոր զգացում եմ ապրում` գտնվելով ձեզ հետ: Միաժամանակ ուզում եմ երախտագիտություն հայտնել Լիբանանի ժողովրդին ու իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր դժվար պահերին օգնության ձեռք են մեկնել մեր հայրենակիցներին: Այսօր դուք հանդիսանում եք ձեր երկրի արժանի քաղաքացիները և անձնվեր ու քրտնաջան աշխատանքով նպաստում եք նրա զարգացմանն ու բարգավաճմանը: Ի սրտե շնորհավորում եմ ձեզ հիշարժան հոբելյանների առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի և ապահով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգսերն ու դժվարությունները: Միայն այսպես ձեռք ձեռքի մենք կարող ենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և հասնել նոր հաղթանակների»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |